ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԵՒՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹԵԱՆ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԵՒՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹԵԱՆ

  • 31-03-2008 19:06:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այսօր ճանապարհւում է եւրոպական մեծ շրջագայութեան, որի ընթացքում կայցելի Ուկրաինա, Ռումինիա, Խորվաթիա եւ Ռուսաստան, որտեղ կժամանի ապրիլի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրաւէրով: Ուղեւորութեան ընթացքում Բուշին կուղեկցեն Սպիտակ տանը հաւատարմագրուած գրեթէ 70 լրագրողներ: Նրանցից շատերն արդէն առաջիկայ ուղեւորութիւնը համարել են «հրաժեշտի», քանի որ մէկ տարուց էլ քիչ ժամանակ անց ԱՄՆ-ում իշխանութեան կգայ նոր վարչակազմ: Ուրիշներն էլ կարծում են, որ այն ամէնեւին այդպիսին չէ եւ որպէս փաստարկ բերում այն փաստը, որ «կայանալու են ՆԱՏՕ-ի յոյժ կարեւոր գագաթնաժողովը Ռումինիայում եւ նոյնքան նշանակալի հանդիպում Պուտինի հետ»:
  -   Միջազգային