ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է G8-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ<br />


ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է G8-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

  • 27-03-2008 16:43:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական-սենատոր Ջոն Մակքեյնը Ռուսաստանին անուանել է «ռեւանշիստական» եւ կոչ արել նրան հեռացնել «մեծ ութնեակից»,- հաղորդում է «Վզգլյադ» թերթը: Յայտարարելով «ռեւանշիստական Ռուսաստանի հարուցած վտանգներին դիմակայելու» անհրաժեշտութեան մասին` Ջոն Մակքեյնը յայտնել է, որ անհրաժեշտ է փոխել «ութնյակի» կազմը: «Մենք պէտք է սկսենք նրանից, որպէսզի երաշխավորենք, որ «մեծ ութնյակը»` ութ բարձր ինդուստրալիզացված երկրների խումբը, կրկին կդառնայ առաջատար շուկայական ժողովրդավարությունների ակումբ` նա պէտք է ներառի Բրազիլիային եւ Հնդկաստանին, բայց պէտք է հեռացնի Ռուսաստանին»,- յայտարարել է Մակքեյնը: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն իր ելոյթում կոչ է արել ի պատասխան Ռուսաստանի գործողութիւնների նաեւ ամրապնդել ՆԱՏՕ-ի համերաշխութիւնը:
  -   Միջազգային