ՍՈՄԱԼԻՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՔԱՂԱՔ ԵՆ ԳՐԱՒԵԼ<br />


ՍՈՄԱԼԻՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՔԱՂԱՔ ԵՆ ԳՐԱՒԵԼ

  • 26-03-2008 17:36:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՕ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիում կառավարական զօրքերի հետ մարտերի ընթացքում իսլամիստները այսօր առաւօտեան գրաւել են Ջոուխար քաղաքը, որ գտնւում է մայրաքաղաք Մոգադիշոյից հիւսիս: Տեղեկութիւնների համաձայն, սպանուել է եօթ զինվոր: Զինյալների ջոկատները ընդլայնում են անցումային կառավարութեան եւ նրա եթովպիական դաշնակիցների դէմ զինուած գործողութիւնների շրջանները: Նախկինում նրանց դիմադրութեան կենտրոնը մայրաքաղաք Մոգադիշոն էր: Մարտական գործողութիւնների ժամանակ մէկ տարուայ ընթացքում Սոմալիում 6 հազարից աւելի մարդ է զոհուել:
  -   Միջազգային