ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐԴ Է ՍՊԱՆՈՒԵԼ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԱՅՈՎԱՅԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ
24-03-2008 20:25:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մի քանի մարդ է զոհուել
երկուշաբթի ամերիկեան Այովայի նահանգի Այովա-սիթիի արեւելքում
փոխհրաձգության հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը:
Հանցագործը, որ կրակ է բացել մարդկանց վրայ, ճողոպրել է
մարդատար աւտոմեքենայով: Ներկայումս կատարւում են որոնողական
գործողութիւններ: Ըստ ականատեսների, նա եղել է 40 տարեկան
սպիտակամորթ տղամարդ:
Դէպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդւում: