ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆԸ<br /> ԻՐԱՔՈՒՄ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆԸ
ԻՐԱՔՈՒՄ

  • 24-03-2008 20:18:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը ընդլայնում է դիւանագիտական ներկայութեան աշխարհագրութիւնն Իրաքում: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Վզգլյադ» թերթը, ասւում է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի յղած ուղերձում: «Երկկողմ կապերի ինտենսիվացման նպատակով եւ ձեռք բերուած պայմանավորվածություններին համապատասխան ընդլայնում ենք ռուսական դիւանագիտական ներկայութեան աշխարհագրութիւնն Իրաքում: 2007 թուականի նոյեմբերին Էրբիլում հաստատուած Ռուսաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը, յուսով ենք, կդառնայ իրաքեան Քուրդիստանի հետ համագործակցութեանն աջակցելու կարեւոր կապուղի: Ծրագրում ենք տեսանելի ապագայում վերականգնել մեր հիւպատոսական առաքելութիւնը նաեւ երկրի հարաւում` Բասրայում»,- նշւում է ուղերձում:
  -   Միջազգային