ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՅԱՐՈՒՑՈՒԵԼ Է ԵՎՍ ՄԷԿ ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾ
20-03-2008 20:42:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բորիս Բերեզովսկու նկատմամբ
յարուցուել է քրէական գործ ռուսական յատուկ ծառայութիւնների կողմից
իր սպանութեան նախապատրաստման վերաբերեալ սուտ մատնութեան մասին:
Այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին այս մասին յայտնել է ՌԴ դատախազութեանն առընթեր
Քննչական կոմիտէի պաշտօնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Քրէական գործը ՌԴ դատախազութեանն առընթեր Քննչական կոմիտէի
կողմից յարուցուել է ՌԴ ՔՕ 306-րդ յօդուածի 3-րդ մասով`
արհեստականօրէն ստեղծուած մեղադրանքի ապացոյցների հետ զուգորդուած
կանխավ սուտ մատնութեան փաստի առթիւ»,- յայտնել է Վլադիմիր
Մարկինը:
Ըստ նրա, քրէական գործի շրջանակում պատրաստւում է Մեծ
Բրիտանիայի իրաւասու մարմիններին ուղղուած իրաւական օգնութեան մասին
հարցապնդում:
«Ռուսաստանի յատուկ ծառայութիւնների կողմից իր սպանութեան
նախապատրաստման վերաբերեալ Բերեզովսկու կանխավ սուտ յայտարարութեյան
հիման վրայ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի կողմից փախստակ
օլիգարխին քաղաքական ապաստան է տրամադրվել այդ երկրի տարածքում»,-
յիշեցրել են Քննչական կոմիտէում: