ՏԱՍՆԵՐԵՔ ՄԱՐԴ Է ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ<br /> ՀԵՏԵՒԱՆՔՈՎ<br />


ՏԱՍՆԵՐԵՔ ՄԱՐԴ Է ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՒԱՆՔՈՎ

  • 19-03-2008 16:57:00   |   |  Միջազգային
ՊՐԻՇՏԻՆԱ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տասներեք մարդ է վիրաւորուել փոխհրաձգության հետեւանքով, որ երեքշաբթի երեկոյեան տեղի է ունեցել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Միջադէպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնից ոչ հեռու` Դարդանիա թաղամասում: Ոստիկանութեան տուեալներով, հակամարտութեան պատճառը եղել է յարաբերութիւնների պարզումը տեղի քրէական խմբաւորումների միջեւ: Իրաւակարգի պահապաններին յաջողուել է ձերբակալել չորս անձի փոխհրաձգությանը մասնակցելու կասկածանքով, եւս մէկը հրազէնային վերքով ուղարկուել է հիւանդանոց: Կատարուածի հանգամանքները պարզւում են:
  -   Միջազգային