ԲԱՂԴԱԴԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 18 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ԲԱՂԴԱԴԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 18 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 13-03-2008 19:40:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադի կենտրոնում ահաբեկութեան հետեւանքով 18 մարդ զոհուել է, 64-ը` վիրաւորուել: Ինչպէս տեղեկացրել են ոստիկանութեան ներկայացուցիչները, ականապատուած աւտոմեքենան, որ վարել է մահապարտ ահաբեկիչը, պայթել է կենտրոնական Թահրիր հրապարակում, որ գտնւում է իրաքեան մայրաքաղաքի «կանաչ գօտու» մօտ: Այդ հրապարակը, որտեղ տեղավորված են կենցաղային տեխնիկայի եւ հագուստի բազմաթիւ խանութներ ու կրպակներ, Բաղդադի բնակիչների այցելութեան սիրուած վայրերից է:
  -   Միջազգային