ԳԵՐՄԱՆԻԱՆ ԴԱՐՁԱՒ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ, ՈՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԲԱՑԵՑ<br /> ԿՈՍՈՎՈՅՈՒՄ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՆ ԴԱՐՁԱՒ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ, ՈՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԲԱՑԵՑ
ԿՈՍՈՎՈՅՈՒՄ

  • 28-02-2008 17:50:00   |   |  Միջազգային
ՊՐԻՇՏԻՆԱ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիան Կոսովոյում դեսպանատուն բացած առաջին պետութիւնն է դարձել, հաղորդում են Պրիշտինայի լրատուական գործակալութիւնները: Նրանց տուեալներով, մօտ ժամանակները սպասւում է նաեւ գերմանական առաջին դեսպանի նշանակումը ինքնահռչակ հանրապետութիւնում: Ինչպէս յայտարարել է Կոսովոյում ԳԴՀ-ի գործերի ժամանակաւոր հավատարմատար Կարլ Վոկալեկը, «մեր երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները հաստատուել են փետրուարի 21-ին նոտաներ փոխանակելու ուղիով»: «Մենք օգնել եւ օգնելու ենք Կոսովոյին: Այստեղ մենք ներկայ ենք ոչ միայն որպէս պետութիւն, այլ նաեւ որպէս Եւրամիութեան մաս»,- նշել է գերմանացի դիւանագէտը:
  -   Միջազգային