ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ 10 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ 10 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 11-02-2008 18:55:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանին սահմանակից Հիւսիսային Վազիրիստանի շրջանում ահաբեկութեան հետեւանքով այսօր զոհուել է 10 եւ վիրաւորուել 13 մարդ: Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հաղորդման, մահապարտ գրոհայինը իր ականապատ աւտոմեքենան պայթեցրել է Միրալի կէտի մերձակայքում նախընտրական երթի մասնակիցների աւտոմեքենաների անցնելու պահին: Թէ յատկապէս որ կուսակցութեան կողմնակիցներն են ենթարկուել գրոհայինների յարձակման, առայժմ ոչինչ չի հաղորդւում:
  -   Միջազգային