«ԳԱԶՊՐՈՄԸ» ԸՆԴՈՒՆԱԿ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԵՄ-Ի ԳԱԶԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԸ,-
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ
18-01-2008 21:15:00 | | Միջազգային
ՍՈՖԻԱ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանն ու «Գազպրոմն»
ի վիճակի են «լիովին ապահովել» Եւրոպայի երկրների
գազամատակարարումների աճող պահանջարկը: Այս մասին, ինչպէս
հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, այսօր Սոֆիայում մամլոյ ասուլիսի
ժամանակ յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պատասխանելով դէպի Եւրոպա նոր խողովակաշարերի կառուցման հետ
կապուած արտասահմանում ռուսական գազի պահանջվածության մասին հարցին,
ռուսական պետութեան ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանին «պէտք չէ
որեւէ մէկին համոզել» ռուսական գազ գնելու անհրաժեշտութիւնը:
«Վերջին հինգ տարիների ընթացքում մեր թուրք գործընկերները
ամէն տարի խնդրում են աւելացնել թուրքական շուկայ մատակարարւող գազի
ծաւալները: Արտասովոր սառը եղանակի պատճառով կան եւ Միջին Ասիայից
գազի մատակարարումների խափանումներ»,- նկատել է Պուտինը`
աւելացնելով. «Այդուամենայնիւ, Ուկրաինայի, ԱՊՀ երկրների, ողջ
Արեւմտյան Եւրոպայի բոլոր պահանջմունքները Ռուսաստանը փակում է
բացառապէս «Գազպրոմի» մատակարարումներով»: