ՓԱՐԱՔԱՐ-ՄԵՐՁԱՒԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀՐԱԶԷՆԱՅԻՆ ՎՆԱՍՈՒԱԾՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ<br /> ՓԱՐԱՔԱՐ ԳԻՒՂԻ 6 ԲՆԱԿԻՉ<br />


ՓԱՐԱՔԱՐ-ՄԵՐՁԱՒԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀՐԱԶԷՆԱՅԻՆ ՎՆԱՍՈՒԱԾՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ
ՓԱՐԱՔԱՐ ԳԻՒՂԻ 6 ԲՆԱԿԻՉ

  • 20-11-2007 17:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փարաքարից դէպի Մերձաւան գիւղ տանող ճանապարհին գտնուող «Ռուբինա» հիւրանոցային համալիրի մօտ ստացած հրազէնային վնասուածքների հետեւանքով նոյեմբերի 19-ին ժամը 21.00-ին հիւանդանոց են տեղափոխուել Փարաքար գիւղի 6 բնակիչներ: Նրանց թւում են 1988 թ. ծնուած Արթուր Բ.-ն, 1971 թ. ծնուած Վարդան Գ.-ն, 1984 թ. ծնուած Գէորգի Գ.-ն, 1982 թ. ծնուած Կարեն Հ.-ն, 1979 թ. ծնուած Լեւոն Գ.-ն եւ 1984 թ. ծնուած Մարինէ Մ.-ն: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ը տեղեկացաւ ՀՀ ոստիկանութեան պաշտօնական կայքէջից, դէպքի վայրի զննությամբ յայտնաբերուել են 5,45 մմ տրամաչափի 27 փամփուշտների պարկուճներ: Համգամանքները պարզւում են, կատարւում է նախաքննություն:
  -   Հասարակութիւն