ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է ՌՈՒՍ ԼՐԱԳՐՈՂ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է ՌՈՒՍ ԼՐԱԳՐՈՂ

  • 20-11-2007 16:34:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինական Խեյխե քաղաքում, որ տեղավորված է Բլագովեշչենսկի սահմանի մօտ, զոհուել է ռուս լրագրող Ստանիսլավ Բուցկովսկին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալութիւնը: Ըստ նախնական տեղեկութիւնների, նոյեմբերի 18-ի երեկոյեան լրագրողն ընկել է հիւրանոցի վեցերորդ հարկի պատուհանից: 49-ամեայ Ստանիսլավ Բուցկովսկին երկար տարիներ աշխատել է «Ամուր» պետական հեռուստառադիոընկերությունում, իսկ վերջին ժամանակները զբաղեցնում էր Բլագովեշչենսկի քաղաքային դումայի նախագահի մամլոյ քարտուղարի պաշտօնը:
  -   Միջազգային