ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆՈՒ<br /> «ՀԱՅԵՐԸ ԵՎ ՀՆԱԳՈՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԳՐՔԻ ՌՈՒՍԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆՈՒ
«ՀԱՅԵՐԸ ԵՎ ՀՆԱԳՈՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԳՐՔԻ ՌՈՒՍԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 09-11-2007 17:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկայում ռուսերենով կհրատարակուի ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրէն Պարիս Հերունու «Հայերը եւ հնագոյն Հայաստանը» գիրքը: Ինչպէս նոյեմբերի 9-ի ասուլիսում նշեց հեղինակը, այն 2005թ.-ին լոյս է տեսել անգլերէն, իսկ 2006թ.-ին թարգմանվել եւ հրատարկվել է հայերէնով: Ըստ Պ.Հերունու, գիրքը հայոց ազգի, նրա նախապատմական եւ հնագոյն իսկական պատմութիւնը վերկանգնելու, լեզուի, գիտելիքների, ազգային պետականութեան մասին է` սկսած մ.թ. 301թ.-ից: Հեղինակի խօսքերով, այս աշխատութիւնն առաջին գիտական փորձն է ապացուցելու, որ հայկական լեռնաշխարհում ծագած հայկական քաղաքակրթությունը աշխարհում առաջինն է եղել եւ հանդիսացել է մնացած բոլոր քաղաքակրթությունների բնօրրանը: Գիրքը բաղկացած է երեք` «Քարահունջ: Նախապատմական հրաշալիք Հայաստանում», «Հայոց լեզուի վերլուծութիւնը», «Հայաստանի հնագոյն պատմութիւնը» բաժիններից:
  -   Հասարակութիւն