ԱՄՆ-Ն ՉԻ ԿԱՄԵՆՈՒՄ ԼԱՐՈՒԱԾՈՒԹԵԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br /> ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ<br />


ԱՄՆ-Ն ՉԻ ԿԱՄԵՆՈՒՄ ԼԱՐՈՒԱԾՈՒԹԵԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ

  • 08-11-2007 17:26:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն չի ցանկանում լարվածությունն ուժեղացնել Ռուսաստանի հետ յարաբերութիւններում: Այս մասին գերմանական հեռուստատեսութեանը տուած հարցազրոյցում յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը: «Ես ուզում եմ գերմանական հասարակութեանը հաւաստիացնել, որ ես չեմ ցանկանում լարուածութեան ուժեղացում Ռուսաստանի հետ»,- ասել է ամերիկեան վարչակազմի ղեկավարը: Դրա կապակցութեամբ նա նորից է կրկնել, որ հակահրթիռային պաշտպանութեան ամերիկեան համակարգը, որի տարրեր Վաշինգտոնը ծրագրում է տեղակայել Եվրոպայում, ուղղուած չէ Ռուսաստանի դէմ: Այն խօսակցութիւնները, որ ամերիկեան ՀՀՊ-ն կարող է ինչ-որ ձեւով սպառնալ Ռուսաստանի անվտանգութեանը, Բուշն անուանել է «անհեթեթ»: Բուշը խօստովանել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պահպանւում են տարաձայնութիւնները, այդ թւում Իրանի դէմ պատժամիջոցների հարցում: «Կան հարցեր, որտեղ մենք տարակարծիք ենք»,- ասել է նա: Այդուամենայնիւ, ԱՄՆ-ի նախագահը այն համոզմունքն է յայտնել, որ իրանական միջուկային խնդիրը կարելի է լուծել դիւանագիտական միջոցներով:
  -   Միջազգային