ԳՐԻԶԼՈՎԸ ՀԱՄՈԶՈՒԱԾ Է, ՈՐ ԴՈՒՄԱՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵԼՔԸ<br /> ԵՒՐՈՊԱՅԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՈՒԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ<br />


ԳՐԻԶԼՈՎԸ ՀԱՄՈԶՈՒԱԾ Է, ՈՐ ԴՈՒՄԱՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵԼՔԸ
ԵՒՐՈՊԱՅԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՈՒԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

  • 06-11-2007 16:27:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը համոզուած է, որ Պետդուման կպաշտպանի Եւրոպայի սովորական զինուած ուժերի մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցութիւնը կասեցնելու մասին նախագահական օրինագիծը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Խմբակցությունում («Եդինայա Ռոսիա») այդ հարցը քննարկել ենք, մենք կպաշտպանենք այդ որոշումը»,- ասել է նա: Աւելի վաղ օրինագծին հաւանութիւն է տուել ստորին պալատի համապատասխան` միջազգային գործերի կոմիտէն: Նոյեմբերի 7-ին Պետդուման պէտք է քննարկի Եւրոպայի սովորական զինուած ուժերի մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցութիւնը կասեցնելու վերաբերեալ նախագահական օրինագիծը:
  -   Միջազգային