ԳՐԻԶԼՈՎԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԴՈՒՄԱՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵԼՔԸ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ<br />


ԳՐԻԶԼՈՎԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԴՈՒՄԱՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵԼՔԸ
ԵՎՐՈՊԱՅԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

  • 06-11-2007 16:27:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը համոզված է, որ Պետդուման կպաշտպանի Եվրոպայի սովորական զինված ուժերի մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին նախագահական օրինագիծը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Խմբակցությունում («Եդինայա Ռոսիա») այդ հարցը քննարկել ենք, մենք կպաշտպանենք այդ որոշումը»,- ասել է նա: Ավելի վաղ օրինագծին հավանություն է տվել ստորին պալատի համապատասխան` միջազգային գործերի կոմիտեն: Նոյեմբերի 7-ին Պետդուման պետք է քննարկի Եվրոպայի սովորական զինված ուժերի մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ նախագահական օրինագիծը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play