ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ԻԳՈՐ ՄՈԻՍԵԵՎԸ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ԻԳՈՐ ՄՈԻՍԵԵՎԸ

  • 02-11-2007 21:02:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Մոսկուայում 102 տարեկան հասակում վախճանուել է լեգենդար բալետմայստեր, ժողովրդական պարի անսամբլի հիմնադիր եւ անփոփոխ գեղարուեստական ղեկավար Իգոր Մոիսեեւը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինեան եւ Պետական մրցանակների դափնեկիր Իգոր Մոիսեեւին պարգեւների քանակով քչերը կարող են հաւասարուել: Իսկ իր տաղանդով` նա պարզապէս եզակի է: Նա ապրեց երկարատեւ, իրադարձություններով հարուստ կեանք եւ փայլուն ստեղծագործական ուղի անցաւ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է յայտնել Իգոր Մոսիեեւի հարազատներին եւ մերձաւորներին: Իգոր Մոիսեեւի հետ հրաժեշտը տեղի կունենայ նոյեմբերի 6-ին Չայկովսկու անուան համերգասրահում: Հոգեհանգիստը կկայանայ նոյեմբերի 7-ին, իսկ հուղարկավորությունը` նոյն օրը Նովոդեւիչիեի գերեզմանատանը:
  -   Միջազգային