ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՅԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ<br /> ԹԻՄԻՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՅԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ
ԹԻՄԻՆ

  • 02-11-2007 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացուող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնում նոյեմբերի 1-ին կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 2,5:1,5 հաշւով յաղթեց Թուրքիայի թիմին, վաստակեց 7 միաւոր եւ բաժանում է 5-10-րդ տեղերը: Իսկ միանձնեայ առաջատարը 10 միաւորով Ռուսաստանի հաւաքականն է: Հայաստանի շախմատիստուհիները նոյն` 2,5:1,5, հաշւով պարտութեան մատնեցին Ադրբեջանի թիմին եւ 6 միաւորով բաժանում են 7-14-րդ տեղերը: Մրցաշարային աղիւսակը 9 միաւորով գլխաւորում է Լեհաստանի թիմը: Նոյեմբերի 2-ին առաջնութիւնում խաղադադար է յայտարարուած, իսկ նոյեմբերի 3-ին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հաւաքականները սեւերով կմրցեն, համապատասխանաբար, Ռումինիայի եւ Հունգարիայի թիմերի հետ:
  -   Սպորտ