ԱՄՆ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌԴ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ<br /> ՀՐԱՎԻՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ<br />


ԱՄՆ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌԴ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
ՀՐԱՎԻՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

  • 01-11-2007 16:42:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միացեալ Նահանգները մտահոգուած եւ հիասթափված է Ռուսաստանի առաջիկայ ընտրութիւններին Մոսկուայի կողմից ԵԱՀԿ դիտորդներ հրաւիրելու ձեւից եւ ժամկէտներից: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Դանա Պերինոն: Ըստ նրա, ամերիկեան իշխանութիւնները «անհանգստացած եւ հիասթափված են Ռուսաստանի` ընտրութիւններին դիտորդներ հրաւիրելն ուշացնելու Ռուսաստանի եւ դրա սահմանափակ լինելու բնոյթից»: «Ցանկացած նախապայման», որոնցով շրջափակվում է դիտորդների գործունէութիւնը ընտրութիւններում, «հարուցում է մեր մտահոգութիւնը», շարունակել է վաշինգտոնեան վարչակազմի ղեկավարի պաշտօնական ներկայացուցիչը: ԱՄՆ-ի կառավարութիւնը, ընդգծել է նա, «անկասկած, այդ թեման կբարձրացնի ռուսների հետ շփումների ժամանակ»:
  -   Միջազգային