ՀՀ 2008 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԲՆԱԳԱՒԱՌԻ<br /> ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՆ 103 ՄԼՐԴ 684 ՄԼՆ ԴՐԱՄ<br />


ՀՀ 2008 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԲՆԱԳԱՒԱՌԻ
ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՆ 103 ՄԼՐԴ 684 ՄԼՆ ԴՐԱՄ

  • 31-10-2007 21:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2008թ.-ի պետական բիւջէի նախագծով կրթութեան բնագաւառի ծախսերը կազմելու են 103 մլրդ 684 մլն դրամ, ինչը 2007թ.-ի ցուցանիշից աւելի է 17 մլրդ դրամով: Բիւջէի ընդհանուր ծախսային մասում կրթութեան բնագավաթի ծախսերի տեսակարար կշիռը 2,95 տոկոս է` 2007թ.-ի 2,82 տոկոսի դիմաց: ՀՀ Ազգայի Ժողովի մշտական յանձնաժողովների հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում այս մասին յայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պաւել Սաֆարեանը: Ըստ նրա, կրթութեան բնագաւառի ֆինանսաւորման աճը հիմնականում պայմանաւորուած է մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ եւ տնտեսական աշխատողների աշխատավարձերի աճով: Ըստ այդմ, հանրակրթութեան ոլորտում ուսուցչի միջին ամսական հաշուարկային աշխատավարձը մէկ դրոյքի հաշւով, ներառեալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 89,6 հազար դրամ` 2007թ-ի 56,3 հազար դրամի փոխարէն: Աճը կազմում է շուրջ 21 տոկոս: Վարչական աշխատողների (դպրոցների ղեկավար անձնակազմի) դրոյքների միջին ամսական հաշուարկային աշխատավարձը կկազմի 136 հազար դրամ` 2007թ.-ի 76,3 հազար դրամի (մօտ 230 ԱՄՆ դոլար) դիմաց:
  -   Տնտեսութիւն