ՀՐԱՊԱՐԱԿՈՒԵԼ Է ՄԱԴՐԻԴԻ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐՈՒՄ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ<br />


ՀՐԱՊԱՐԱԿՈՒԵԼ Է ՄԱԴՐԻԴԻ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐՈՒՄ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

  • 31-10-2007 18:05:00   |   |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մադրիդում հոկտեմբերի 31-ին հրապարակուել են 2004 թուականի մարտի 11-ին Մադրիդի էլեկտրագնացքներում պայթիւններ կազմակերպած ահաբեկիչների եւ նրանց մեղսակիցների դատավճիռները: Այդ ժամանակ զոհուել էր 191 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել Իսպանիայի մայրաքաղաքի 1841 բնակիչներ: Առաւել երկարատեւ բանտարկութեան` 30 տարուայ, դատապարտուել են ահաբեկութեան անմիջական կատարող մարոկկացի Ջամալ Զուգամը եւ ահաբեկիչների գլխաւոր հանցակից, որը պայթուցիկ է մատակարարել նրանց, իսպանացի Էմիլիո Սուարես Տրասորրասը: 28 մեղադրեալներից 7-ը արդարացուել է, իսկ 28 միւսները դատապարտուել են 3-12 տարուայ բանտարկութեան ահաբեկչական գործողութեանը օժանդակելու համար, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը:
  -   Միջազգային