ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵԽ ՎԱԼԵՆՍԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ<br /> ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵԽ ՎԱԼԵՆՍԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ

  • 31-10-2007 16:32:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղութեան Նոբելեան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսան կարող է դառնալ Լեհաստանի նոր դեսպանը ԱՄՆ-ում, հաղորդում է լեհական «Մետրո» թերթը: Այսպիսի առաջարկութիւն է Վալենսային արել Լեհաստանի ապագայ նոր վարչապետ Դոնալդ Տուսկը: «Դա ճիշտ է, ես առաջարկ ստացել եմ Տուսկից: Դրան ոգեւորութեամբ եմ վերաբերւում, միշտ երազել եմ լինել պատուաւոր հիւպատոսի պես մի բան: Ուզում եմ օգնել լեհական կառավարութեանը, բայց մինչ օրս ոչ ոք չի ցանկացել օգտագործել իմ գիտելիքներն ու փորձը»,- ասել է Վալենսան: Լեհ վերլուծաբանները արդէն գովաբանում են Տուսկի այդ գաղափարը, քանի որ Վալենսան, նրանց կարծիքով, իրոք կարող է օգնել ուղղելու Լեհաստանի ծաղրական կերպարն արտասահմանում:
  -   Միջազգային