ԱՄՆ-Ի ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ<br /> ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ<br />


ԱՄՆ-Ի ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ
ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

  • 31-10-2007 14:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի գերագոյն դատարանը կասեցրել է մահուան դատավճռի իրագործումը Միսիսիպիի նահանգում` համաձայնելով քննութեան առնել դատապարտեալի` մարդասպան Էրլ Ուեսլի Բերրիի գործը: Իրենց որոշումը երկրի դատական գերագոյն մարմնի անդամները կայացրել են դատավճռի կատարումից ընդամէնը 19 րոպե առաջ: Բերրին մինչ այդ արդէն վերջին սնունդն էր ընդունել եւ հրաժեշտ տուել իր հարազատներին: 1987 թուականին ոմն Մերի Բաունդսի սպանութեան համար դատապարտուած Բերրին վիճարկում է ոչ թէ դատավճիռը, այլ նրա իրագործման եղանակը թույնի ներարկման օգնութեամբ: Պատժի առաւելագոյն չափի դատապարտուածը մահապատժի այդ տեսակը համարում է «իր կատարած յանցագործութեանը անհամարժէք եւ անհարկի ցաւ պատճառող»:
  -   Միջազգային