ԱՒԵԼԻ ՔԱՆ 30 ՄԱՐԴ Է ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԻՒՍԻՍՈՒՄ<br /> ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ<br />


ԱՒԵԼԻ ՔԱՆ 30 ՄԱՐԴ Է ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԻՒՍԻՍՈՒՄ
ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ

  • 30-10-2007 17:30:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի հիւսիսում դրուզական Պնիին գիւղում հոկտեմբերի 30-ին բռնկած անկարգութիւնների հետեւանքով վիրաւորուել է 37 մարդ, որոնցից 27-ը` ոստիկաններ եւ բժիշկներ: Ծանր վիճակում հիւանդանոց է տեղափոխուել կարգուկանի մի պահապան` գանգուղեղի վնասուածքով, եւ գիւղի մի բնակիչ` հրազէնային վերքով: Դրուզների եւ ոստիկանութեան միջեւ բախումները տեղի են ունեցել այն բանից յետոյ, երբ մի խումբ երիտասարդներ փորձել են հրկիզել բջջային կապի վերահաղորդիչը, որ վերջերս է կառուցուել Պնիինի մօտ: Դրան խոչընդոտել փորձող ոստիկանական մեծ ջոկատին տեղացիները դիմաւորել են քարերի տարափով եւ մահակներով: Մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ են ստացել նաեւ դէպքի վայր ժամանած «շտապ օգնութեան» մի քանի աշխատակիցներ: Ոստիկանութիւնը ձերբակալել է անկարգութիւնների հինգ մասնակցի եւ լքել գիւղի տարածքը: Իրավիճակը կարգաւորելու համար բանակցութիւններ են ընթանում Պնիինի աւագների հետ:
  -   Միջազգային