ԱՎԵԼԻ ՔԱՆ 30 ՄԱՐԴ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ<br /> ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ<br />


ԱՎԵԼԻ ՔԱՆ 30 ՄԱՐԴ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

  • 30-10-2007 17:30:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի հյուսիսում դրուզական Պնիին գյուղում հոկտեմբերի 30-ին բռնկած անկարգությունների հետեւանքով վիրավորվել է 37 մարդ, որոնցից 27-ը` ոստիկաններ եւ բժիշկներ: Ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել կարգուկանի մի պահապան` գանգուղեղի վնասվածքով, եւ գյուղի մի բնակիչ` հրազենային վերքով: Դրուզների եւ ոստիկանության միջեւ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մի խումբ երիտասարդներ փորձել են հրկիզել բջջային կապի վերահաղորդիչը, որ վերջերս է կառուցվել Պնիինի մոտ: Դրան խոչընդոտել փորձող ոստիկանական մեծ ջոկատին տեղացիները դիմավորել են քարերի տարափով եւ մահակներով: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաեւ դեպքի վայր ժամանած «շտապ օգնության» մի քանի աշխատակիցներ: Ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների հինգ մասնակցի եւ լքել գյուղի տարածքը: Իրավիճակը կարգավորելու համար բանակցություններ են ընթանում Պնիինի ավագների հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play