ՏԱՐԵՍԿՉԲԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ<br /> ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ ԵՆ ՄՕՏ 6,4 ՄԼՆ ԴՐԱՄԻ<br /> ԽԱԽՏՈՒՄՆԵՐ<br />


ՏԱՐԵՍԿՉԲԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ ԵՆ ՄՕՏ 6,4 ՄԼՆ ԴՐԱՄԻ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  • 29-10-2007 17:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սոցիալական ծառայութեան 16 տարածքային գործակալություններում իրականացուած ստուգումների արդիւնքում յայտնաբերուել են 6,4 մլն դրամի (մօտ 19,6 հազար ԱՄՆ դոլար) խախտումներ պարունակող գործեր: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Վերահսկողութեան եւ սոցիալական մոնիտորինգի վարչութեան պետ Վահան Բաղդասարեանը: Ըստ նրա, արձանագրուած խախտումների գերակշիռ մասը պայմանաւորուած է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացուած կեղծ տեղեկանքներով: Վ.Բաղդասարեանը նշեց, որ այս տարուայ ընթացքում ուսումնասիրություններ են անցկացուել նաեւ Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայութիւն» գործակալութեան 6 տարածքային կենտրոններում, ուր յայտնաբերուել են 173 հազար դրամի խախտումներ: Ըստ նրա, հիմնական խախտումները պայմանաւորուած են, մասնաւորապէս, գործազրկութեան նպաստի տեւողութեան որոշման համար աշխատանքային ստաժի սխալ հաշուարկով: Ըստ վարչութեան պետի, ստուգումներ են անցկացուել նաեւ ՀՀ Սոցիալական ապահովագրութեան պետական հիմնադրամի 12 տարածքային կենտրոններում, ուր արձանագրուել են 630 հազար դրամ ընդհանուր գումարի աւելի եւ թերի վճարման դէպքեր:
  -   Հասարակութիւն