ՏԱՐԵՍԿՉԲԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ<br /> ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՄՈՏ 6,4 ՄԼՆ ԴՐԱՄԻ<br /> ԽԱԽՏՈՒՄՆԵՐ<br />


ՏԱՐԵՍԿՉԲԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՄՈՏ 6,4 ՄԼՆ ԴՐԱՄԻ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  • 29-10-2007 17:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սոցիալական ծառայության 16 տարածքային գործակալություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 6,4 մլն դրամի (մոտ 19,6 հազար ԱՄՆ դոլար) խախտումներ պարունակող գործեր: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչության պետ Վահան Բաղդասարյանը: Ըստ նրա, արձանագրված խախտումների գերակշիռ մասը պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված կեղծ տեղեկանքներով: Վ.Բաղդասարյանը նշեց, որ այս տարվա ընթացքում ուսումնասիրություններ են անցկացվել նաեւ Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության 6 տարածքային կենտրոններում, ուր հայտնաբերվել են 173 հազար դրամի խախտումներ: Ըստ նրա, հիմնական խախտումները պայմանավորված են, մասնավորապես, գործազրկության նպաստի տեւողության որոշման համար աշխատանքային ստաժի սխալ հաշվարկով: Ըստ վարչության պետի, ստուգումներ են անցկացվել նաեւ ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 12 տարածքային կենտրոններում, ուր արձանագրվել են 630 հազար դրամ ընդհանուր գումարի ավելի եւ թերի վճարման դեպքեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play