100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌՈՒԵԼ Է ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿԵԱՆ ԼԵԳԵՆԴԱՐ<br /> ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԷՌՆԵՍՏՈ ՉԵ ԳԵՎԱՐԱՅԻ ՄԱԶԱՓՈՒՆՋԸ<br />


100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌՈՒԵԼ Է ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿԵԱՆ ԼԵԳԵՆԴԱՐ
ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԷՌՆԵՍՏՈ ՉԵ ԳԵՎԱՐԱՅԻ ՄԱԶԱՓՈՒՆՋԸ

  • 26-10-2007 17:16:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԴԱԼԼԱՍ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 100 հազար դոլարով Դալլասում (Տեխասի նահանգ) անցկացուած աճուրդում վաճառուել է լատինամերիկեան լեգենդար յեղափոխական Էռնեստո Չե Գեւարայի մազափունջը: Միակ գնորդը, որը եւ ձեռք է բերել կոմանդանտեի մազերի 8-սանտիմետրանոց խուրձը, եղել է Հիւստոնի մօտ գտնուող գրախանութի սեփականատեր Բիլլ Բաթլերը: Սակարկութիւններին, որ անցկացրել է «Հերիթեջ օքշնզ» աճուրդային ֆիրման, նա մասնակցել է հեռախօսով, իսկ իր հետաքրքրութիֆւնը ոչ այնքան սովորական լոտի հանդէպ բացատրել է 1960-ական թուականների զանազան հուշաիրերի հաւաքմամբ: Չեի մազափունջը աճուրդի էր ներկայացրել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչութեան նախկին գործակալ Գուստավո Վիլիոլդոն, որը մասնակցել է նրա ոչնչացման գործողութեանը: Արգենտինացի, կուբայական յեղափոխութեան առաջնորդներից մէկը դարձած Չե Գեւարան զոհուել է 1967 թուականին Բոլիվիայում, ուր մեկնել էր, որպէսզի կազմակերպէր բանուորների եւ գիւղացիների ապստամբութիւնը:
  -   Միջազգային