«ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԵՈՒՄԸ» ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 400 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ<br />


«ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԵՈՒՄԸ» ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 400 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

  • 26-10-2007 14:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Բրիթիշ փեթրոլեում» նաւթային գիգանտը ամերիկեան կառավարութեանը կվճարի 373 մլն դոլարի չափով տուգանք ընկերութեան կողմից վառելիքի գներով մեքենայութիւնների եւ էկոլոգիական օրէնքների խախտման գործով հետաքննութիւնների դադարեցման համար: Ընկերութիւնը 50 մլն դոլարի չափով տուգանք կվճարի նաեւ 2005 թուականին Տեխասի նահանգում գտնուող իր նաւթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթիւնից յետոյ, երբ զոհուել էին 15 եւ վիրաւորուել 170-ից աւելի բանուորներ, Մաքուր օդի մասին օրէնքի խախտման համար: Ընկերութիւնը 20 մլն դոլար էլ կվճարի Ալեասկայի նահանգին նրա տարածքում գազի արտահոսքի համար:
  -   Միջազգային