«ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԵՈՒՄԸ» ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 400 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ<br />


«ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԵՈՒՄԸ» ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 400 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

  • 26-10-2007 14:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Բրիթիշ փեթրոլեում» նավթային գիգանտը ամերիկյան կառավարությանը կվճարի 373 մլն դոլարի չափով տուգանք ընկերության կողմից վառելիքի գներով մեքենայությունների եւ էկոլոգիական օրենքների խախտման գործով հետաքննությունների դադարեցման համար: Ընկերությունը 50 մլն դոլարի չափով տուգանք կվճարի նաեւ 2005 թվականին Տեխասի նահանգում գտնվող իր նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո, երբ զոհվել էին 15 եւ վիրավորվել 170-ից ավելի բանվորներ, Մաքուր օդի մասին օրենքի խախտման համար: Ընկերությունը 20 մլն դոլար էլ կվճարի Ալյասկայի նահանգին նրա տարածքում գազի արտահոսքի համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play