ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼ Է ՍԾՏՀ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ<br /> ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 17-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ<br />


ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼ Է ՍԾՏՀ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ
ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 17-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

  • 25-10-2007 21:00:00   |   |  Տնտեսութիւն
ԱՆԿԱՐԱ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 25-ին Անկարայում կայացել է ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 17-րդ հանդիպումը, որով աւարտուել է կազմակերպութիւնում Թուրքիայի նախագահութեան շրջանը: Խորհրդում Հայաստանը ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախար Արման Կիրակոսեանը: Իր ելոյթում նա կարեւորել է բազմակողմանի տնտեսական համագործակցութեան դերը տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան հաստատման առումով: Ա.Կիրակոսեանը նշել է, որ Հայաստանն առանձնակի ուշադրութիւն է դարձնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիների եւ ենթակառուցուածքների ընդլայնմանն ու զարգացմանը; Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպման աւարտին ընդունուել է «Անկարայի հռչակագիրը», որտեղ ամփոփուել են թուրքական նախագահութեան արդիւնքները եւ նախանշուել առաջիկայում կազմակերպութեան գործունէութեան ուղղութիւնները:
  -   Տնտեսութիւն