ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՄՕՏ 20%-Ը ՏԱՌԱՊՈՒՄ Է ՌԵՎՄԱՏԻԿ<br /> ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՄՕՏ 20%-Ը ՏԱՌԱՊՈՒՄ Է ՌԵՎՄԱՏԻԿ
ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ

  • 17-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 19-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացուի ռեւմատոլոգների ազգային գիտաժողով, որին կմասնակցեն նաեւ Մոսկուայի, Կիեւի, Սանտկ Պետերբուրգի մասնագէտները: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Առողջապահութեան ազգային ինստիտուտի Ռեւմատոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինէ Հարոեանը, Ըստ նրա, գիտաժողովի ընթացքում կքննարկուեն ռեւմատիկ հիւանդութիւնների բուժման նոր միջոցներին նուիրուած հարցեր: Գիտաժողովին կմասնակցեն մօտ 200 մասնագէտներ, այդ թւում առողջութեան պահպանման առաջնային օղակի: Ըստ Ա.Հարոյանի, Հայաստանի ազգաբնակչութեան մօտ 20%-ը տառապում է ռեւմատիկ` յենաշարժական ապարատի հիւանդութիւններով, որոնց թուին են պատկանում նաեւ դեֆորմացնող արթռոզը, հոդերի բորբօքումը: Նա նշեց, որ հանրապետութիւնում ռեւմատիկ հիւանդութիւններով հիւանդացութեան դէպքերը տարէցտարի աճում են, ինչը պայմանաւորուած է նաեւ արդիւնաւէտ ախտորոշմամբ: «Շատ կարեւոր է ռեւմատիկ հիւանդութիւնների վաղ կանխարգելումը, քանի որ դրանց մեծ մասը, ժամանակին համապատասխան բուժում չստանալու դէպքում, դառնում է խրոնիկ»,- ասաց Ա.Հարոեանը:
  -   Հասարակութիւն