ՄԻՆՉԵՒ 20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԽԱՂԱՐԿՈՒԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ<br />


ՄԻՆՉԵՒ 20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԽԱՂԱՐԿՈՒԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ

  • 16-10-2007 21:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում հոկտեմբերի 16-ին աւարտուեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնութիւնը: Տղաների մրցաշարում 13 հնարաւորից 10 միաւոր վաստակեց եւ միանձնեայ յաղթող ճանաչուեց Ադլի Ահմեդը (Եգիպտոս): Երկրորդ մրցանակակիր դարձաւ Իվան Պոպովը (Ռուսաստան)` 9,5 միաւոր: 3-4-րդ տեղերը 9-ական միաւորով բաժանեցին Վանգ Հաոն (Չինաստան) եւ Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան): Արման Փաշիկյանը 8,5 միաւորով բաժանեց 5-9-րդ, իսկ Աւետիք Գրիգորեանը 7,5 միաւորով ճանաչուեց 17-րդը: Աղջիկների պայքարում 13 հնարաւորից 10 միաւորով յաղթող ճանաչուեց Վերա Նեբոլշինան (Ռուսաստան): 9,5-ական միաւորով 2-3-րդ տեղերը բաժանեցին Յոլանտա Զավադսկան (Լեհաստան) եւ Սալոմե Մելիան (Վրաստան): Դիանա Յարութիւնեյանը (Ուկրաինա) 8,5 միաւորով բաժանեց 5-8-րդ տեղերը, իսկ Աննա Հայրապետեանը (Հայաստան) 7 միաւորով գրաւեց 21-րդ տեղը:
  -   Սպորտ