ՅԱՋՈՐԴ ՏԱՐՈՒԱՆԻՑ «ՆԱԻՐԻՏԸ» ԿԱՇԽԱՏԻ ԲՈՒՏԱԴԻԵՆԱՅԻՆ<br /> ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ<br />


ՅԱՋՈՐԴ ՏԱՐՈՒԱՆԻՑ «ՆԱԻՐԻՏԸ» ԿԱՇԽԱՏԻ ԲՈՒՏԱԴԻԵՆԱՅԻՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ

  • 16-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յաջորդ տարուանից «Նաիրիտ» գործարանը կաշխատի բուտադիենային տեխնոլոգիայով, քանի որ բնական գազի գնի բարձրացման դէպքում ձեռնտու չէ կաուչուկն արտադրել ացետիլենային եղանակով: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողներին յայտնեց «Նաիրիտի» խորհրդի նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար Գրիգոր Ստեփանեանը: Ըստ նրա, ներկայումս ամէն ինչ արւում է գործարանի նորմալ աշխատանքային ռիթմը վերականգնելու համար: Նախատեսւում է տարեկան արտադրել 10 հազար տոննա կաուչուկ եւ այն արտահանել Արեւմտյան Եւրոպայի երկրներ, ԱՄՆ, Ռուսասատան: Ըստ Գ.Ստեփանեանի, ընկերութիւնը կատարում է իր պայմանագրային պարտաւորութիւնները: Մասնաւորապէս, «Նաիրիտը» վճարել է իր ունեցած բոլոր պարտքերը, այդ թւում նաեւ աշխատավարձի գծով: Նա հերքեց վերջերս տարածուած լուրը, ըստ որի գործարանի սեփականտեր լեհական «SAWEX» ընկերութիւնը պատրաստւում է հրաժարուել իր բաժնետոմսերից:
  -   Տնտեսութիւն