ՀՀԿ-Ի ԵՎ ՌՀԿ-Ի ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՐԵՒԱՆԻ<br /> ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՈՒԱՆ ԴՊՐՈՑ<br />


ՀՀԿ-Ի ԵՎ ՌՀԿ-Ի ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՐԵՒԱՆԻ
ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՈՒԱՆ ԴՊՐՈՑ

  • 15-10-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միութեան (ՌՀԿ) հոկտեմբերի 14-17-ին Հայաստանում եւ Արցախում անցկացուող օրերի շրջանակներում ՀՀԿ-ի եւ ՌՀՄ-ի պատուիրակութեան անդամները հոկտեմբերի 15-ին այցելեցին Երեւանի Ա.Պուշկինի անուան թիւ 8 միջնակարգ դպրոց: Նրանք մասնակցեցին բաց դասերին, հանդիպեցին դպրոցի Գեղագիտական կենտրոնի սաների հետ: Ինչպէս նշեց ՀՀԿ-ի հայաստանեան մասնաճիւղի աւագ ռեֆերենտ Ջուլիետա Հովումյանը, պատուիրակութեան անդամները կայցելեն նաեւ Գեղարքունիքի եւ Լոռու մարզեր, ուր նախատեսւում են համակարգչային դասարանների բացում, հանդիպումներ գործարարների, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ եւ այլ միջոցառումներ:
  -   Հասարակութիւն