ԲԵԼԳՐԱԴԸ ՄԷԿ ՄԻԼԻՈՆ ԵՒՐՕ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԼԱԴԻՉԻ ՄԱՍԻՆ<br /> ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԲԵԼԳՐԱԴԸ ՄԷԿ ՄԻԼԻՈՆ ԵՒՐՕ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԼԱԴԻՉԻ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

  • 12-10-2007 19:03:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբական իշխանութիւնները մէկ միլիոն եւրօ կվճարեն նրան, ով տեղեկութիւններ կտրամադրի գեներալ Ռատկո Մլադիչի ներկայիս գտնուելու վայրի մասին: Այդ գումարը կվճարուի միայն այն դէպքում, եթէ ստացուած տուեալների հիման վրայ յաջողուի ձերբակալել բոսնիական սերբերի նախկին հրամանատարին: Այս որոշման մասին, որն ընդունուել է Սերբիայի ազգային անվտանգութեան խորհրդի նիստում, հոկտեմբերի 12-ին լրագրողներին յայտնել է Հաագայի դատարանի հետ համագործակցութեան ազգային խորհրդի նախագահ Ռասիմ Լյայիչը: 250-հազարական եւրօ կառավարութիւնը պատրաստ է վճարել Սերբիայի երկու այլ քաղաքացիների մասին տեղեկատուութեան համար, որոնց որոնում է Հաագան: Խօսքը Բոսնիայի սերբական հանրապետութեան նախկին ոստիկանապետ Ստոյան Ժուպլյանինի եւ Սերբական Կրաինայի Հանրապետութեան նախկին առաջնորդ Գորան Խաջիչի մասին է:
  -   Միջազգային