20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ 7-ՐԴ<br /> ՓՈՒԼԻՑ ՅԵՏՈՅ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՏԱՆԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ<br />


20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ 7-ՐԴ
ՓՈՒԼԻՑ ՅԵՏՈՅ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՏԱՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

  • 10-10-2007 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացուող 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնութիւնում հոկտեմբերի 9-ին կայացան 7-րդ փուլի հանդիպումները: Տղաների պայքարում 7 հնարաւորից 6 միաւորով մրցաշարային աղիւսակը գլխաւորում է Ադլի Ահմեդը (Եգիպտոս): Հայաստանի շախմատիստներից Աւետիք Գրիգորեանն ունի 5 միաւոր եւ 5 մասնակիցների հետ բաժանում է 7-11-րդ տեղերը, իսկ Արման Փաշիկյանը 4,5 միաւորով` 12-21-րդ տեղերը: Աղջիկների մրցումներում 6,5 միաւորով առաջատարը Վերա Նեբոլշինան է (Ռուսաստան): Տաթեւ Հայրապետեանը (Ռուսաստան) 5 միաւորով բաժանում է 4-10-րդ, իսկ Աննա Հայրապետեանը (Հայաստան) եւ Տաթեւ Աբրահամեանը (ԱՄՆ) 4,5 միաւորով` 11-14-րդ տեղերը: Հոկտեմբերի 10-ին առաջնութիւնում հանգստի օր է յայտարարուած:
  -   Սպորտ