20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ 7-ՐԴ
ՓՈՒԼԻՑ ՅԵՏՈՅ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՏԱՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
10-10-2007 17:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացուող 20
տարեկան շախմատիստների աշխարհի առաջնութիւնում հոկտեմբերի 9-ին
կայացան 7-րդ փուլի հանդիպումները:
Տղաների պայքարում 7 հնարաւորից 6 միաւորով մրցաշարային
աղիւսակը գլխաւորում է Ադլի Ահմեդը (Եգիպտոս): Հայաստանի
շախմատիստներից Աւետիք Գրիգորեանն ունի 5 միաւոր եւ 5 մասնակիցների
հետ բաժանում է 7-11-րդ տեղերը, իսկ Արման Փաշիկյանը 4,5 միաւորով`
12-21-րդ տեղերը:
Աղջիկների մրցումներում 6,5 միաւորով առաջատարը Վերա
Նեբոլշինան է (Ռուսաստան): Տաթեւ Հայրապետեանը (Ռուսաստան) 5
միաւորով բաժանում է 4-10-րդ, իսկ Աննա Հայրապետեանը (Հայաստան) եւ
Տաթեւ Աբրահամեանը (ԱՄՆ) 4,5 միաւորով` 11-14-րդ տեղերը:
Հոկտեմբերի 10-ին առաջնութիւնում հանգստի օր է յայտարարուած: