ՈՒԿՐԱԻՆԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԷՍ ՏԱՐՈՎ ԿԳԼԽԱՒՈՐԻ ՍՏՀԿ-Ն<br />


ՈՒԿՐԱԻՆԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԷՍ ՏԱՐՈՎ ԿԳԼԽԱՒՈՐԻ ՍՏՀԿ-Ն

  • 09-10-2007 16:36:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինան յաջորդ ամիս կընդունի Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՍՏՀԿ) նախագահութիւնը: Այս մասին հոկտեմբերի 9-ին ճեպասուլիսում յայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամլոյ ծառայութեան ղեկավար Անդրեյ Դեշչիցան: «Կազմակերպութեան կանոնադրութեան նախատեսած փոխատեղման այբբենական կարգի համաձայն, Անկարայի նիստում (ՍՏՀԿ արտգործնախարարների խորհրդի) Թուրքիան նախագահութիւնը կփոխանցի Ուկրաինային»,- ասել է Դեշչիցան: ՍՏՀԿ-ին, որ ստեղծուել է 1992 թուականին, անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Յունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: Դիտորդի կարգավիճակով կազմակերպութեանը մասնակցում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Չեխիան, Իսրայելը: Վերջին կէս տարին ՍՏՀԿ-ում նախագահում է Թուրքիան: Ուկրաինայի նախագահութիւնը կսկսուի 2007 թուականի նոյեմբերի 1-ից:
  -   Միջազգային