ՈՒԿՐԱԻՆԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԵՍ ՏԱՐՈՎ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՍՏՀԿ-Ն<br />


ՈՒԿՐԱԻՆԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԵՍ ՏԱՐՈՎ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՍՏՀԿ-Ն

  • 09-10-2007 16:36:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինան հաջորդ ամիս կընդունի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) նախագահությունը: Այս մասին հոկտեմբերի 9-ին ճեպասուլիսում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Դեշչիցան: «Կազմակերպության կանոնադրության նախատեսած փոխատեղման այբբենական կարգի համաձայն, Անկարայի նիստում (ՍՏՀԿ արտգործնախարարների խորհրդի) Թուրքիան նախագահությունը կփոխանցի Ուկրաինային»,- ասել է Դեշչիցան: ՍՏՀԿ-ին, որ ստեղծվել է 1992 թվականին, անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: Դիտորդի կարգավիճակով կազմակերպությանը մասնակցում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Չեխիան, Իսրայելը: Վերջին կես տարին ՍՏՀԿ-ում նախագահում է Թուրքիան: Ուկրաինայի նախագահությունը կսկսվի 2007 թվականի նոյեմբերի 1-ից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play