ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԲԱՆԺԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԲԱՐՁՐԱՑՈՒԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ<br />


ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԲԱՆԺԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԲԱՐՁՐԱՑՈՒԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

  • 08-10-2007 20:52:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ Երուսաղեմը բաժանելու հարցը կդրուի Աննապոլիսում (ԱՄՆ) նոյեմբերին Մերձաւոր Արեւելքի հարցերին նուիրուած միջազգային հանդիպման ժամանակ: Այս մասին, ինչպէս գրում է «Ջերուզալեմ պոստ» թերթը, յայտարարել է Իսրայելի փոխվարչապետ Խայիմ Ռամոնը` պարզաբանելով կառավարութեան դիրքորոշումը Պաղեստինի ազգային վարչակազմի հետ բանակցութիւններում: «Իսրայելը շահագրգռուած է, որպէսզի ճանաչուեն Երուսաղեմի հրեական բոլոր արուարձանները եւ որպէսզի պաղեստինեան ինքնիշխանութեանը յանձնուեն արաբական բոլոր շրջանները: Այսպիսին են մեր դիւանագիտական հորիզոնները»,- յայտարարել է քաղաքական գործիչը: «Մենք կամենում ենք, որպէսզի Իսրայելը լինի ժողովրդավարական հրեական պետութիւն: Կլինեն տարածքային փոխանակումներ: Երուսաղեմի դէպքում` արաբականը կդառնայ պաղեստինեան, հրեականը` իսրայելական»,- աւելացրել է նա: Ռամոնն ընդգծել է, որ Հին քաղաքում երեք կրօնների սրբավայրերը կստանան «յատուկ ինքնիշխանություն», սակայն «Արեւմտյան պատը» (Լացի պատը), հրեական թաղամասը եւ միւս (հրեական) սրբավայրերը հաւերժ կմնան իսրայելեան ինքնիշխանութեան ներքոյ»:
  -   Միջազգային