ԵՐԵՒԱՆԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՈԼՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԿՏՐՈՒԵՆ<br /> ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ<br />


ԵՐԵՒԱՆԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՈԼՈՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԿՏՐՈՒԵՆ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

  • 08-10-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի իրացման գօտիներ համարւող տարածքներում, մասնաւորպէս 33-րդ թաղամասում (Ֆիրդուսնոց), սկսուել են սեփականութեան իրաւունքի գրանցման աշխատանքները: Ինչպէս հոկտեմբերի 8-ի ասուլիսում յայտնեց քաղաքապետ Երուանդ Զախարյանը, նշուած թաղամասի բոլոր բնակիչներին կտրուեն սեփականութեան վկայականներ, բացի նրանցից, ովքեր բացակայում են հանրապետութիւնից, կամ էլ տարածքային վէճ ունեն հարեւանների հետ: Քաղաքապետը նշեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ կաւարտուեն Երեւանի Արաբկիր, Աջափնեակ, Դաւիթաշէն եւ Նորք-Մարաշ թաղային համայնքների գօտիաւորման նախագծերի մշակման աշխատանքները: Դրանց զուգահեռ, մայրաքաղաքի որոշ թաղամասերում, այդ թւում Վերին եւ Ներքին Չարբախում, Նորագիւղում, սկսուել են չափագրման աշխատանքներ:
  -   Հասարակութիւն