ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՈՒՍՏՐԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ<br /> ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է ՅԱՏԿԱՊԷՍ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՈՒՍՏՐԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ
ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է ՅԱՏԿԱՊԷՍ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ

  • 02-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Աուստրիայի միջեւ տնտեսական համագործակցութիւնը հեռանկարային է յատկապէս բանկային ոլորտում: Այս մասին հոկտեմբերի 2-ի ասուլիսում յայտնեց Աուստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմեանը: Նա նշեց, որ, մասնաւորապէս, աուստրիական «Ռայֆֆայզզեն» բանկը մեծ ծրագրեր ունի կապուած Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թւում նաեւ Հայաստանի հետ: «Մեզ համար կարեւոր է, որ այդ բանկի մասնաճիւղը բացուի նաեւ Հայաստանում»,- ասաց Ա.Հովակիմեանը: Երկու երկրների միջեւ համագործակցութեան միւս հեռանկարային ոլորտը, ըստ դեսպանի, դա զբոսաշրջությունն է: Նրա կարծիքով, Հայաստանը կարող է ուսումնասիրել Աուստրիայի զբօսաշրջութեան զարգացման փորձը: «Զբոսաշրջությունը այն ոլորտն է, որտեղ ավստրիացիները կարող են աջակցել եւ ներդրումներ կատարել»,- ասաց Ա.Հովակիմեանը: Դեսպանը նկատեց նաեւ, որ տարէցտարի աճում է Հայաստան այցելող աուստրիացի զբոսաշրջիկների թիւը: Իսկ Բուլղարիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարեանը նշեց, որ հայ-բուլղարական տնտհամագործակցության ամենաարդիւնաւէտ ձեւը համատեղ ձեռնարկութիւնների ստեղծումն է: Դեսպանը յայտնեց, որ վերջին տասը տարուայ ընթացքում առաջին անգամ հայկական կոնեակը իրացւում է բուլղարական շուկայում, որտեղ ներկայացուած են հայաստանեան երկու արտադրողներ` «Նոյը» եւ Երեւանի կոնեակի, գինու եւ օղու գործարանը: Ս.Մանասարեանի խօսքերով, Բուլղարիան այն երկիրն է որտեղ հարկ չկայ ներկայացնել հայկական բրենդը: «Իւրաքանչիւր բուլղարացի շատ լաւ գիտի` ինչ է Հայաստանը: Նոյնիսկ միջնակարգ դպրոցի ծրագրերում ընդգրկուած են Հայաստանին, հայերին նուիրուած գործեր»,- ասաց նա:
  -   Տնտեսութիւն