ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ<br />


ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ

  • 01-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վեհափառ Հայրապետը Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբեր 3-ը Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այց է կատարում ԱՄՆ-ի Հայոց Արեւմտյան թեմում: Նորին Սրբութիւնը, կհանդիսապետի թեմի 80-ամեակին նուիրուած մի շարք միջոցառումներ, ինչպէս նաեւ Վեհափառ Հայրապետի ձեռամբ Արեւմտյան թեմում նաեւ կօծուի Փասադինայի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Մայր խորանը, կկատարուի Հոլիվուդի հայ համայնքի մշակոյթային կենտրոնի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Հոկտեմբեր 3-ից նոյեմբեր 2-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմում: Այդ ընթացքում Վեհափառ Հայրապետը կայցելի հայկական տարբեր համայնքներ ու ծխեր, կունենայ պաշտօնական ու միջեկեղեցական հանդիպումներ: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, սա Հայոց Հայրապետի երկրորդ հովվապետական այցն է ԱՄՆ Արեւելյան թեմ. առաջինը եղել է 2001 թուականին: Այցի ընթացքում վեհափառ Հայրապետին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղեկցելու են Մայր Աթոռի դիւանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը, Տեղեկատուական համակարգի օտարալեզու լրատւութեան պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դեւեջեանը եւ Տ. Յովնան աբեղայ Յակոբեանը` որպէս գաւազանակիր:
  -   Հասարակութիւն