ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ԿՈՂՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ<br /> ՀԱՄԱՐ ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ<br />


ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ԿՈՂՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ
ՀԱՄԱՐ ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

  • 24-09-2007 19:06:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կողմ է արտայայտուել իրանական միջուկային խնդրի լուծման նպատակով Թեհրանի հետ բանակցութիւնների վարելուն: Այս մասին նա յայտարարել է «Նյու Եորք թայմս» թերթին տուած հարցազրոյցում: Սարկոզիի կարծիքով, չի կարելի թոյլ տալ, որպէսզի Թեհրանը միջուկային զէնք ստեղծեի: Միաժամանակ նա աւելացրել է, որ Իրանի ռմբակոծությունը չի համարում այդ երկրի վրայ ազդելու միակ հնարաւոր միջոց: «Այս երկու ծայրայեղ դիրքորոշումների միջեւ տեղ կայ այնպիսի գործողութիւնների համար, ինչպիսին են բանակցութիւնները եւ պատժամիջոցների խստացումը, բանավիճելու եւ Արեւմուտքի աւելի կարծր դիրքորոշման համար: Ես չեմ օգտագործում «պատերազմ» բառը Իրանի առնչութեամբ: Այն կարծիքը, թէ այլ ճանապարհ չկայ Իրանին հնազանդեցնելու համար, քան ռազմական ուղին, ճիշտ չէ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
  -   Միջազգային