ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-13-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԻ «ՀԱՅԱՍՏԱՆ - 2007»<br /> ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-13-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԻ «ՀԱՅԱՍՏԱՆ - 2007»
ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 12-09-2007 15:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 9-13-ին Երեւանում կկազմակերպուի նորանկախ Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամեակին նուիրուած «Հայաստան - 2007» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդէսը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին «Հայփոստ» ընկերութեան լրատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, ցուցահանդէսի շրջանակներում կամփոփուեն նաեւ նամակագրութեան երիտասարդական ամենամեայ հերթական մրցոյթի արդիւնքները: Նշենք, որ մրցույթն իրականացւում է «Հայփոստ»-ի, Համաշխարհային փոստային միութեան եւ ԵՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ: Մրցոյթի թեման է «Գրիր նամակ որեւէ մէկին եւ պատմիր, թէ ինչու աշխարհը հանդուրժողականութեան կարիք ունի»: Մրցույթն անցկացուելու է դպրոցներում` մինչեւ սեպտեմբերի 20-ը: Մրցոյթի յանձնաժողովը կընտրի լաւագոյն աշխատանքը եւ այն կներկայացնի Համաշխարհային փոստային միութեան միջազգային մրցոյթին:
  -   Հասարակութիւն