ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 12-09-2007 12:55:00   |   |  Միջազգային
ՄԱՆԻԼԱ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆիլիպինների հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 12-ին ցմահ բանտարկութեան է դատապարտել երկրի նախկին նախագահ Ջոզեֆ Էստրադային անօրինական ճանապարհով 4 միլիարդ ֆիլիպինեան պեսո (77 մլն ԱՄՆ դոլար) իւրացնելու եւ իշխանութեան չարաշահման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալութիւնը: Ջոզեֆ Էստրադան ձայների մեծամասնութեամբ յաղթանակ էր տարել 1998թ. նախագահական ընտրութիւններում: Սակայն 2001թ. նրա իշխանութիւնը տապալուել էր զանգվածային բողոքի ցույցերի հետեւանքով, եւ Ֆիլիպինների նախագահ էր դարձել այդ ժամանակ փոխնախագահի պաշտօնը զբաղեցնող Գլորիա Մակապագալ Արոյոն:
  -   Միջազգային