ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 12-09-2007 12:55:00   | Ֆիլիպիններ  |  Միջազգային
ՄԱՆԻԼԱ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆիլիպինների հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 12-ին ցմահ բանտարկության է դատապարտել երկրի նախկին նախագահ Ջոզեֆ Էստրադային անօրինական ճանապարհով 4 միլիարդ ֆիլիպինյան պեսո (77 մլն ԱՄՆ դոլար) յուրացնելու եւ իշխանության չարաշահման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Ջոզեֆ Էստրադան ձայների մեծամասնությամբ հաղթանակ էր տարել 1998թ. նախագահական ընտրություններում: Սակայն 2001թ. նրա իշխանությունը տապալվել էր զանգվածային բողոքի ցույցերի հետեւանքով, եւ Ֆիլիպինների նախագահ էր դարձել այդ ժամանակ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Գլորիա Մակապագալ Արոյոն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play