ԱՄՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՏՆՕՐԷՆԸ ՀՀ<br /> ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ<br />


ԱՄՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՏՆՕՐԷՆԸ ՀՀ
ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

  • 11-09-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով սեպտեմբերի 11-ին ԱՄՆ Խաղաղութեան կորպուսի հայաստանեան գրասենեակի տնօրէն Լի Լեսիին (Lee Lacy), ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը բարձր է գնահատել տասնհինգ տարուայ ընթացքում կորպուսի գործունէութիւնը Հայաստանում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, այնուհետեւ հիւրի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացyող աղքատութեան կրճատման ծրագրերը: Իր հերթին Լ.Լեսին ներկայացրել է Հայաստանում իրականացyող ծրագրերը, որոնք ներառում են Կապանում ուսուցիչների համար նախատեսուած անգլերէն լեզուի դասընթացները, կանաչ ճամբարները, Գեղահովիտում գործող ամերիկագիտության եւ անգլերէն լեզուի դասընթացների կենտրոնի գործունէութիւնը: Նշելով, որ այսօր Հայաստանի Խաղաղութեան կորպուսում գրանցուած են 87 կամաւորներ, Լ.Լեսին մեծ գոհունակութիւն է յայտնել համայնքներում ստացած աջակցութիւնից: Տեղեկանք: Լի Լեսին աւարտել է Ջորջիայի պետական համալսարանը, այնուհետեւ` Ստանֆորդ համալսարանը` ստանալով կրթութեան մագիստրոսի կոչում: 1980թ. աշխատել է Կաթմանդույում ԱՄՆ դեսպանութիունում` որպէս հանրութեան հետ կապերի համակարգող: 1990թ. վերադարձել է Խաղաղութեան կորպուս, սկզբում` որպէս յատուկ ծառայութիւնների գրասենեակի տնօրէն, աւելի ուշ` խաղաղօվկիանոսեան տարածաշրջանի գործողութիւնների ղեկավար: 2002թ. աշխատել է Խաղաղութեան կորպուսում` որպէս օգնութեան բաժնի ղեկավար: Ամուսնացած է, ունի երկու երեխայ:
  -   Հասարակութիւն